ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Վաղը կդատվեն նույն դատով, ինչ դատով այսօր դատում են

Վաղը կդատվեն նույն դատով, ինչ դատով այսօր դատում են
06.10.2025 | 10:34

Սիրելի Ajapahyan Mikael սրբազան, վստահ եմ, արդարությունը վերականգնվելու է, և այսօր դահիճի «մուրճը» վերցրած և անարդարություն գործողները վաղը կդատվեն նույն դատով, ինչ դատով այսօր դատում են։

Որովհետև կյանքն իր դաժանություններով ու անարդարություններով հանդերձ միշտ վերադառնում է «ի շրջանս յուր»:

Աստված զորավիգ և պահապան։

ԱրաՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3601

Մեկնաբանություններ